Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի որդին՝ Յորդի Կրոյֆը, ով այժմ հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահի խորհրդականը, խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։
«Ես ոչ մեկին չեմ բացառում, բայց ես իսկապես չեմ ցանկանում խոսել կոնկրետ խաղացողների մասին: Կլինեն խաղացողներ, ովքեր կարձագանքեն: Այն ամենն, ինչ անում է մամուլը, նյարդայնացնում է այն ակումբներին, որոնցում խաղում են այդ ֆուտբոլիստները: Ինձ հիմա անհանգստացնում է «Բարսելոնայի» կազմը:
Ինչ վերաբերում է Լևանդովսկուն, ապա նա պայմանագիր ունի։ Իսկ երազելն անվճար է»,- մեջբերում է Կրոյֆի խոսքերը Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» լրջորեն է տրամադրված «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու հարցում: Լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։