«Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» (4:3) առաջին խաղի արդյունքը։
«Երբ հաշիվը դարձավ 2:0, ես մտածեցի, որ այն կարող է դառնալ 7:0, բայց հետո Կարիմ Բենզեման ասաց իր խոսքը՝ կրճատելով տարբերությունը: Երկու մարզիչներն էլ պետք է հպարտանան իրենց խաղացողներով: Հարձակողական խաղը ֆենոմենալ էր. Հաճելի էր նման հանդիպում դիտելը։ Թիմերը մեզ բացառիկ ֆուտբոլ պարգևեցին։ Գոլերը, մթնոլորտը մարզադաշտում… Անհավանական գիշեր էր»,- Շիրերի խոսքերն է մեջբերում BBC-ն՝ հղում անելով BBC Radio 5 Live-ին:
Կիսաեզրափակչի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում: