Vbet ՀՊԼ-ի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։
Հանդիպման մեկնարկից մինչև վերջ Դմիտրի Գունկոյի սաները փորձում էին իրենց խաղը թելադրել մրցակցին, սակայն խաղային առավելություն ստացան միայն երկրորդ խաղակեսում։
Առաջին կեսի վերջնամասում «Արարատ-Արմենիան» կարող էր բացել հաշիվը, սակայն Մաիլսոն Լիման վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Այդ դրվագում իրեն հիանալի դրսևորեց ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, որը հետագայում ևս մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլից։
Այնուամենայնիվ, 57-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ տուգանային հրապարակի ներսում ԲԿՄԱ-ի պաշտպաններից ավելի շուտ կողմնորոշվեց և Արման Ներսեսյանի դարպասը գրավեց Վիլֆրեդ Էզա Կուասին։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին։ «Արարատ-Արմենիան» վաստակեց 61 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական, սակայն «Փյունիկից» մեկ խաղ ավելի է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 13 միավորով 9-րդ տեղում է։