«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը ցանկություն ունի վերսկսել մարզչական կարիերան։
Ինչպես տեղեկացնում է thetimes.co.uk-ը, որ իռլանդացու նոր ակումբը կարող է դառնալ շոտլանդական «Հիբերնիանը»։ Ակումբը Շոն Մալոնիին պաշտոնանկ անելուց հետո նոր մարզիչ է փնտրում։
Քինը վերջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 2011 թվականին, երբ հեռացվեց «Իպսվիչից»։ Դրանից հետո իռլանդացին «Ասթոն վիլայում», Իռլանդիայի հավաքականում և «Նոթինգհեմում» աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական։