Vbet ՀՊԼ-ի 29-րդ տուրում «Արարատը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 73-րդ րոպեին «Արարատին» առաջ մղեց Խուան Բրավոն։ 78-րդ րոպեին Ջեյսոն Կլիֆորդը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Էդգար Թորոսյանի սաները վաստակեցին 40 միավոր և շարունակում են զբաղեցնել երրորդ հորիզոնականը՝ երկու միավորով գերազանցելով «Ալաշկերտին»։ «Վանը», որը վերջին երկու խաղերում պարտություն էր կրել, 18 միավորով 8-րդ տեղում է։