Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Յուվենտուսը» 2-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
Թուրինցիների կազմում գոլի հեղինակ դարձան Ֆեդերիկո Բերնարդեսկին և Դանիլոն։ Դիմակայության առաջին խաղում «ծեր սինյորան» հաղթել էր 1-0 հաշվով։
Այսպիսով, «Յուվենտուսը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Միլանի «Ինտերին»։