«Կռիլյա Սովետովի» 18-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն պատասխանել է ՀՖՖ-ի կողմից Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին հարցին․
«Այս պահին ես ո՛չ դրական պատասխան եմ տվել, ո՛չ՝ բացասական»,- Կովալենկոյի խոսքերն է փոխանցում Metaratings.ru-ը։
РБ Спорт-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։ 18-ամյա ֆուտբոլիստն «Արարատ 73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։