VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Նորավանքին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը գրանցվեց 10-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Տիմուր Ռուդոսելսկին։
Խաղի մնացած հատվածում թիմերից ոչ մեկին չհաջողվեց հաջողություն հասնել ու Վայոց ձորը ներկայացնող թիմը հերթական 3 միավորը վաստակեց։
Այս տուրից հետո ԲԿՄԱ-ն 13 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է, իսկ «Նորավանքը» 20 միավորով՝ 7-րդ։