«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն քննադատել է մադրիդյան թիմի երկրպագուների պահվածքը, որոնք Լա լիգայի 31-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղի ընթացքում (2-0) սուլել են հարձակվող Գարեթ Բեյլին։
«Երբ սուլոցը հասցեագրվում է մի խաղացողի, այն մեզ բոլորիս է ուղղված։ Ինձ դուր չի գալիս, որ նման բան է լինում։ Պիտի աջակցենք Գարեթին։ Ինձ բարկացնում է այն փաստը, որ սուլում էին Գարեթին՝ նրա վրա ահռելի ազդցություն գործելով, որվհետև նա կարևոր խաղացող է այս ակումբի համար։
Երբ սուլում եք նման խաղացողի, դուք սուլում եք ակումբի պատմությանը։ Եթե մենք միասին ենք, պիտի մինչև վերջ միասին լինենք։ Մենք հույս ենք դնում հասարակության աջակցության վրա»,- Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։