Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսսոն վնասվածքի պատճառով բաց կթոնի մեկ ամիս: Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը բաց է թողել գերմանական ակումբի մարզումը, որը կայացել է այսօր՝ ապրիլի 4-ին։ Հաղորդվում է, որ Տոլիսոյի մոտ մկանային պատռվածք է ախտորոշվել։ 27-ամյա կիսապաշտպանի համար մկանային այս վնասվածքը չորրորդն էր այս մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Տոլիսոն «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Բունդեսլիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։