Մոլդովացի մարզիչ Իգոր Պիկուշչակը վերադառնում է «Նոա»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պիկուշչակը «Նոայում» աշխատել է 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հոկտեմբեր։
Նրա գլխավորությամբ «Նոան» դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, նվաճել Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը, մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին։
Երևանյան ակումբը մարզչին բեղմնավոր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ է մաղթել։