Մադրիդի «Ռեալի» բելգիացի վինգեր Էդեն Ազարը դժգոհ է ակումբում իր դիրքից։ Ֆուտբոլիստը կրկին խաղադաշտ դուրս չեկավ Էլ Կլասիկոյում, որում Մադրիդի «Ռեալը» պարտվեց 0:4 հաշվով։
«Էդենը շատ էր ցանկանում խաղալ «Բարսելոնայի» դեմ, ուստի նա տխուր էր, որ խաղադաշտ դուրս չեկավ: Ազարը երբեք այսքան լավ մարզավիճակում չի եղել իր ողջ կարիերայի ընթացքում»,- Goal.com-ին ասել է խաղացողին մոտ կանգնած աղբյուրը:
Ազարը մադրիդյան թիմ է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից»: