«Նոայի» հետ խաղում (3:1) «Նորավանքի» բոլոր գոլերը խփեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «թիմ տեղափոխված Իբրահիմ Շուաիբուն: Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նիգերիացի հարձակվողը խոսել է խաղի ու թիմի կազմում առաջին գոլերից հետո իր տպավորությունների մասին.
«Շատ ուրախ եմ այս հաղթանակի կապակցությամբ։ Այս 3 միավորը շատ կարևոր էր մեզ համար։ Մենք վերջին մի քանի հանդիպումները լավ ենք անցկացրել, չնայած բախտը չէր ժպտում մեզ։ Այս հաղթանակը մեզ վստահություն կտա նոր հաղթանակներ կերտելու համար: Ուրախ եմ, որ դարձա ակումբի պատմության առաջին հեթ-տրիկի հեղինակը:
Ես ամեն խաղին դաշտ եմ դուրս գալիս գոլ խփելու և հաղթելու համար, բայց անցած մի քանի խաղում հաջողությունը մեր կողմը չէր։ Ամեն անգամ գոլ խփելուց հետո մտածում եմ էլի գոլեր խփել ու օգնել թիմիս հաղթանակած ավարտել հանդիպումը։ Այսօր այդ օրն էր։ Այսօր առաջին գոլն օգնեց ինձ խփել երկրորդը և երրորդը։ Խաղից խաղ մենք ավելացում ենք և մեր երկրպագուները շուտով կտեսնել էլ ավելի շատ գոլեր և հաղթանակներ»,-ասել է նիգերիացի հարձակվողը։