Բասկետբոլի Եվրալիգայում մեկնարկել է 23-րդ տուրը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Բրայան Դանթսթոնի «Անադոլու Էֆեսը» 82-80 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Դանթսթոնը շարունակվում է ապաքինվել վնասվածքից: «Ժալգրիսը» 94-69 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսին»: «Լիոնը» 75-65 հաշվով առավելության է հասել «Բավարիայի» նկատմամբ: «Ալբա Բեռլինը» արտագնա խաղում 102-96 հաշվով պարտության է մատնել «Միլանին», իսկ Մադրիդի «Ռեալը» 70-69 հաշվով, մեկ միավորի առավելությամբ, հաղթել է «Բասկոնիային»:
Առաջատարները շարունակում են մնալ «Ռեալն» ու «Անադոլու Էֆեսը», եռյակը եզրափակում է «Բարսելոնան»: Այսօր կմրցեն «Զենիթն» ու «Ֆենեբախչեն», «Ցրվենա Զվեզդան» ու «Պանատինաիկոսը», «Մաքքաբի Թել Ավիվն» ու «Խիմկին», «Վալենսիան» ու «Բարսելոնան»: