Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 18 -20 –ը տեղի կունենա մարզասրահներում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը արդեն մեկնել է մրցավայր: Այնտեղ նրան դիմավորել է հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, Աղասյանը մեկնարկի կելնի հենց մարտի 18-ին: Հայտավորված են աշխարհի 16 ուժեղագույն եռացատկորդները : Նրանցից յուրաքանչյուրը որակավորման փուլում երեք ցատկ կկատարի: Հաջողակ ությակը կմտնի գլխավոր եզրափակիչ, որտեղ դարձյալ երեքական փորձով մրցողները կպայքարեն խաղարկվող մեդալների համար: