ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ հարավամերիկյան թիմերը կարող են ապագայում մասնակցել Եվրոպայի Ազգերի լիգայի խաղարկությանը։
«Ես չեմ կարող թույլ տալ, որ դուք հիմա պատմեք բոլոր մանրամասները, բայց դա միանշանակ հնարավոր է։
Գիտեք, Ազգերի լիգայի ստեղծումից հետո մեր թիմերն այլևս այդքան շատ ընկերական խաղեր չեն անցկացնում։ Մեծ թիմերը կարոտում են Բրազիլիային, Արգենտինային և Ուրուգվային:
Նրանք մեզ ասել են, որ կցանկանային խաղալ: Դա շատ լավ կլիներ, բայց մենք դեռ պատրաստ չենք այդ ինֆորմացիան կիսել հանրության հետ: Հարավային Ամերիկայում տասը թիմ կա, իսկ Եվրոպայում՝ 55, այնպես որ մենք ավելի մեծ ընտրություն ունենք: Թերևս դա է պատճառներից մեկը, որ եվրոպական ֆուտբոլը 2006 թվականից ի վեր գերիշխում է աշխարհի առաջնությունում», — Չեֆերինի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն:
Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարը կմեկնարկի հունիսին։
























































