Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբը դիտարկում է 26-ամյա չեխին ձեռք բերելու հնարավորությունը, եթե չհաջողվի պայմանավորվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի հարցում։
Այս մրցաշրջանում Շիկը լևերկուզենյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ, նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 40 միլիոն եվրո։