«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ թիմը մեկ մրցաշրջանով տնային հանդիպումները կանցկացնի Կատալոնիայի մայրաքաղաքի «Օլիմպիական» մարզադաշտում՝ «Կամպ Նոուի» վերանորոգման աշխատանքների պատճառով։
«Մենք մի քանի տարբերակ ունենք, ամենակենսունակն ու տրամաբանականը Մոնտժուիկն է։ Մենք ուսումնասիրեցինք այլ տարբերակներ, բայց դրանք դժվար էին կամ անիրագործելի:
Այդ ամենը կտևի միայն մեկ մրցաշրջան, եթե ամեն ինչ լավ ընթանա»,- ասել է Լապորտան ակումբային հեռուստատեսության եթերում:
Մոնտժուիկ մարզադաշտի վարձավճարը գնահատվում է 20 մլն եվրո։
























































