«Ռեդ Բուլ Զալցբուրգը» դիմել է Մյունխենի «Բավարիային» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կրած 1-7 հաշվով պարտությունից հետո:
Ավստրիական թիմը Թվիթերի իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Շնորհավորում ենք, «Բավարիա»: Բոլոր թիմերին հաջողություն ենք մաղթում մրցաշարի մնացած խաղերում»:
«Բավարիան» արձագանքել է՝ թողնելով հետևյալ մեկնաբանությունը. «Շնորհակալություն: Բարի ճանապարհ տուն և հաջողություն մրցաշրջանի մնացած հատվածում»:
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով: Այս կերպ, «Բավարիան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ «Զալցբուրգն» ավարտել է ելույթները մրցաշարում: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև «Լիվերպուլը», որը երկու խաղերի արդյունքում հաղթել է «Ինտերին»:
























































