Լեհաստանի ֆուտբոլային միությունը (PZPN) խոսել է ՖԻՖԱ-ի որոշման մասին․
«Մենք կգերադասեինք ձեր թիմին հաղթել խաղադաշտում: Բայց ստեղծված հանգամանքներում սա միակ հնարավոր որոշումն էր, որը կարող էր կայացնել ՖԻՖԱ-ն»,- մեջբերում է PZPN-ի մամուլի ծառայությանը ТАСС-ը։
Ռուսաստանի հավաքականին միջազգային մրցաշարերի մասնակցությունից հեռացնելու կապակցությամբ լեհերը դուրս եկան հաջորդ փուլ և կխաղան Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ։
Այդպիսի որոշում երեկ կայացրել է ՖԻՖԱ-ն։