«Ինտեր Մայամիի» ակումբի սեփականատեր և նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և նրա կինը՝ Վիկտորիան, 1 միլիոն ֆունտ են նվիրաբերել Ուկրաինային օգնելու համար, հայտնում է MailOnline-ը։
Անգլիացին կնոջ հետ այս գումարը փոխանցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին, որն օգնում է պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներին։
Նշենք, որ Բեքհեմը 17 տարի եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանը, իսկ 2015 թվականին կազմակերպության աջակցությամբ հիմնել է իր սեփական բարեգործական հիմնադրամը։
Նշվում է, որ նույնքան գումար ֆոնդին կնվիրաբերի նաև Անգլիայի Պրեմիեր լիգան։