Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գրանցել է Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքարկումն ուղղված ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին ռուսական հավաքականներին ու ակումբներին եվրոպական մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։
ՌՖՄ-ն խնդրում է CAS-ին չեղարկել որոշումն ու վերականգնել բոլոր ռուսական թիմերի ու ակումբների մասնակցությունը ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին։ ՌՖՄ-ն նաև միջնորդություն է ներկայացրել՝ կասեցնելու յուրաքանչյուր վիճարկվող որոշման կատարումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն զրկել էին ռուսական ակումբներին ու Ռուսաստանի հավաքականին բոլոր միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։