ՖՆԼ-ի 26-րդ տուրում «Տոմը» մրցակցի հարկի տակ 5-1 հաշվով հաղթեց «Ռոտորին»։
Հյուրերի երկրորդ գոլը խփեց Արտյոմ Գալաջանը՝ բացելով գոլերի հաշիվը նոր ակումբի կազմում։ Արտյոմն ունի հայկական արմատներ(Պապիկը հայ է)։ Ֆուտբոլիստը հունվարին է «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Տոմ»։