Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը ճանաչվել է թիմի փետրվար ամսվա լավագույն խաղացող, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Փետրվարին հարձակվողը մասնակցել է վեց հանդիպման և դարձել չորս գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ 22-ամյա Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականի հունվարին «Ֆիորենտինայից»:
Տրանսֆերի գործարքի արժեքը կազմել է 82 մլն եվրո։
























































