Ստեֆանո Պիոլին գնահատել է «Միլանի» շանսերը սկուդետոն հաղթելու համար։
«Միլանը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» մեկ խաղ պակաս ունի և հետ է մնում երկու միավորով:
«Մրցակիցների հանդիպում էր, մենք ուրախ ենք, բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվել։ Մենք ընդամենը մեկ միավորով ավելի ունենք, քան նախորդ մրցաշրջանում նույն փուլում [28 տուրից հետո], այնպես որ դեռ շատ աշխատանք կա առջևում։
«Ինտերը» շարունակում է մնալ ֆավորիտ, քանի որ նա գործող չեմպիոնն է և մեկ խաղ պակաս ունի: Նրանք շատ ուժեղ թիմ ունեն։
Որքան շուտ ստանանք մրցաշարային աղյուսակի պատկերը, որտեղ բոլոր թիմերն ունեն նույն թվով խաղեր, այնքան շուտ կարող ենք գնահատել շանսերը»,- մեջբերում է Պիոլիին Football Italia-ն։
























































