«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հերքել է այն շշուկները, թե ակումբը բանակցություններ է վարում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու ուղղությամբ։
«Չի եղել ո՛չ հանդիպում, ո՛չ զրույց։ Ոչինչ։
Չավին հանդիպե՞լ է Էրլինգի հետ Մյունխենում։ Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ։ Եթե մենք ուզենք գնել Հոլանդին, ապա նախ կկապվենք «Բորուսիայի» հետ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































