«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ տարած 4-1 հաշվով հաղթանակը։
«Գոհ եմ։ Հենց նման ֆուտբոլ պետք է ցույց տալ ՊՍԺ-ի դեմ։ Կարծում եմ՝ երկրպագուներն ավելի շատ վստահություն ձեռք բերեցին մեր հաջողության վերաբերյալ։
Ո՞վ կփոխարինի Կազեմիրոյին։ Նրան փոխարինելը դժվար է, չեմ բացի բոլոր խաղաքարտերը»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ն։
























































