Լա Լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։
Հյուրերի կազմում 10-րդ րոպեին հաշիվը բացեց Միկել Օյարսաբալը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Հետագայում մադրիդցիների կազմում գոլի հեղինակ դարձան Էդուարդո Կամավինգան, Լուկա Մոդրիչը, Կարիմ Բենզեման և Մարկո Ասենսիոն։
«Արքայական ակումբը» վաստակեց 63 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Սոսյեդադը» 44 միավորով 6-րդ տեղում է։
























































