Ա Սերիայի 28-րդ տուրում «Ռոման» 1-0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 32-րդ րոպեին խփեց Թեմի Աբրահամը։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և, ավելացված ժամանակի 6-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից։։
«Ռոման» վաստակեց 47 միավոր և հավասարվեց «Ատալանտային»։ Լրացուցիչ ցուցանիշներով հռոմեացիները զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։
























































