«Ալաշկերտի» կազմը համալրել է կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա հենակետային կիսապաշտպանը հայ ֆուտբոլասերներին հայտնի է «Արարատ-Արմենիայում» ունեցած մրցելույթներով:
Նշվում է, որ պորտուգալական մի շարք թիմերում հանդես եկած փորձառու ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Տարազն» էր, որի կազմում նա խաղացել է նաև Վարդան Մինասյանի գլխավորությամբ: