Այսօր Անդրեա Անյելին կներկայացնի Եվրոպայի Սուպերլիգայի նոր նախագիծը։
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ այսօր «Յուվենտուսի» նախագահը ելույթ կունենա մարզական համագումարում և կխոսի մրցաշարի նոր նախագծի մասին։ Նախնական նախագծի համեմատ զգալի փոփոխություններ են կատարվել:
Անցյալ ամառ «Յուվենտուսը», «Ռեալը» և «Բարսելոնան» դիմեցին Flint և A22 գործակալություններին՝ փորձելով փոխել բացասական պատկերը, որը ձևավորվել է Սուպերիգայի շուրջ: Որոշվեց, որ հիմնական խնդիրը մրցաշարի փակ ձևաչափն էր, որն ի սկզբանե առաջարկվել էր այն ստեղծողների կողմից։
Այժմ, ինչպես և սպասվում էր, Սուպերլիգայում կհայտնվեն երկու դիվիզիոններ, որոնց ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցի 20 թիմ։ Այսպիսով, թիմերը կկարողանան ընկնել «ստորին» դիվիզիոն, իսկ հետ բարձրանալ «բարձր»:
Ի սկզբանե Սուպերլիգայի ստեղծողները հայտարարեցին, որ մրցաշարին մասնակցելու է 12 թիմ, իսկ մասնակիցների կազմը չի փոխվի։ Երկրպագուների քննադատության պատճառով 9 ակումբ հրաժարվել է մասնակցել նախագծին։ «Բարսան», «Ռեալը» և «Յուվենտուսը» շարունակում են աշխատել նախագծի վրա։
























































