«Լիլի»- 22-ամյա հարձակվող Ջոնաթան Դավիդը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» թիրախում, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի համար պայքարում իսպանական ակումբների մրցակիցը Լոնդոնի «Արսենալն» է։ Կանադացի ֆուտբոլիստն արդեն հայտնել է «Լիլի» ղեկավարությանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու և այլ ակումբ տեղափոխվելու իր ցանկության մասին։
Նա ֆրանսիական ակումբում խաղում է 2020 թվականիից։ Հարձակվողի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ, խաղացողը «Լիլի» կազմում անցկացրել է 83 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
























































