«Բարսելոնան» հետաքրքրված է պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով։
Catalunya Ràdio-ի լրագրող Ռիկար Տորկեմադայի խոսքով՝ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է թիմում տեսնել Կուլիբալիին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ «Բարսելոնան» կկարողանա պայմանագիր կնքել նրա հետ միայն այն դեպքում, եթե նեապոլիտանական ակումբը պատրաստ լինի վաճառել խաղացողին կատալոնացիների համար ընդունելի գնով։
31-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Ա Սերիայի 16 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































