Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հաղորդում է Cadena SER -ը:
Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի գլխավոր թիրախն է:
Ռակիտիչի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: «Բարսելոնան» դեմ չէ վաճառել կիսապաշտպանին, քանի դեռ նրա պայմանագրի ժամկետը չի սպառվել:
Հավելենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Ռակիտիչը անցկացրել է 24 հանդիպում և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: