VBET ՀՊԼ 18-րդ տուրի շրջանակում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը՝ այս խաղը ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի համար 100-րդն էր թիմի կազմում։
Նշվում է, որ Համբարձումյանն այդ սահմանագիծը հատած առաջին ֆուտբոլիստն է «Արարատ-Արմենիայի» կազմում։