Բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն հեռացել է «Ուրարտուից»։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, երկկողմ համաձայնությամբ խզվել է ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը։
24-ամյա Վիտինյոն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Կիսապաշտպանը երևանյան ակումբում մասնակցել է 26 պաշտոնական հանդիպման։