«Ուրարտուն» այսօր՝ փետրվարի 12-ին, Սոչիում ընթացող հավաքի շրջանակում ընկերական խաղ է անցկացրել Մինսկի «Դինամոյի» դեմ։
Խաղն ավարտվել է մեր թիմի 2-1 հաշվով հաղթանակով։ 48-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է Դեսիրեն, իսկ 75-ին՝ Մելքոնյանը կրկնապատկել է այն։ Մինսկը ներկայացնող թիմը միայն կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը․ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին աչքի է ընկել Լատիխովը։
Սա մեր թիմի վերջին ստուգողական խաղն էր հավաքի ընթացքում։