ԱՄԷ-ում անցկացվող ուսումնամարզական հավաքի հերթական ստուգողական խաղում Երևանի «Փյունիկը» մրցել է Մոսկվայի «Սպարտակի» հետ։
Թիմերը մեկական անգամ գրավել են միմյանց դարպասը՝ խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի է ընկել Ֆիրմինոն, իսկ մոսկվացիների կազմում՝ Ջիկիյան։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ սա թիմի վերջին ստուգողական խաղն էր այս հավաքի ընթացքում։