«Բավարիան» մտադիր չէ պայմանագիր կնքել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը հետաքրքրված չէ 28-ամյա գերմանացու անվճար տրանսֆերով, ում պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս ամառ։
«Բավարիան» պատրաստ չէ կատարել ֆուտբոլիստի աշխատավարձի պայմանները.
Նշվում է, որ Ռուդիգերը դեռ պատասխան չի տվել «Չելսիին» նոր համաձայնագրի առաջարկից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» ցանկանում է Ռուդիգերին փոխարինել «Ռեալի» պաշտպանով։