Չարենցավանի «Վանը» հայտարարեց հերթական ձեռքբերման մասին։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը, թիմի շարքերն է համալրել Կոտ դ’ Իվուարցի 20-ամյա հարձակվող Իպեհ Ուիլյամսը։
Ըստ հայտարարության՝ «Վանը» հարձակվողի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է։ Վերջինս Չարենցավանը ներկայացնող ակումբի կազմում է մարզվում 2021 թվականի նոյեմբերից։