Երևանի «Փյունիկն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում։ Ինչպես տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից՝ թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Միչել Սալգադոյին։
«Հաճելի հանդիպում՝ Եղիշե Մելիքյանի և 1990-2000-ականների Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի հանրահայտ պաշտպան Միչել Սալգադոյի միջև, ով այս պահին զբաղեցնում է ԱՄԷ-ն ներկայացնող «Ֆուրսան Հիսպանիա» ակումբի նախագահի պաշտոնը։
Ի դեպ, երկուսն էլ մասնակցել են 2003թ.-ի կայացած Հայաստանի և Իսպանիայի հավաքականների միջև Եվրո-2004-ի ընտրական փուլի երկու խաղերին»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
























































