«Նորավանքը» պաշտոնական էջի միջոցով հայտարարեց հերթական տրանսֆերի մասին։
Ակումբի շարքերն է համալրել 29-ամյա ռուս հարձակվող Եվգենի Կոբզարը։ Ֆուտբոլիստը հանդիսանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան, հանդես է եկել «Խիմկիում», ԲԿՄԱ-ի և «Լոկոմոտիվի» երկրորդ թիմերում, «Սախալինում», «Զենիթ-Իժևսկում» և էստոնական «Լևադիայում»։
Կոբզարի վերջին ակումբը Երևանի «Ուրարտուն» էր, որտեղից վերջինս հեռացել էր 2021 թվականի ամռանը։

























































