Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Երևանի «Ալաշկերտի» շարքերը համալրելուց հետո ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով․
«Անչափ ուրախ եմ «Ալաշկերտը» համալրելու կապակցությամբ: Այս թիմով և մարզչական կազմով կարող ենք պայքարել ամենալուրջ նպատակների իրագործման համար: Խոստանում եմ, որ շատ շուտով երկրպագուները կտեսնեն իսկական Ալեքսանդր Կարապետյանին: Ամեն օր մարզումերին քրտնաջան աշխատում եմ այդ ուղղությամբ»,- նշել է փորձառու ռմբարկուն:
Ալեքսանդր Կարապետյանը 6 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 25 խաղերում:
«Ալաշկերտի» նորեկը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող մի շարք ակումբներում, ռուսական «Սոչիում» և «Տամբովում», երևանյան «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»:
























































