«Վանի» ֆուտբոլիստ Անդրանիկ Ոսկանյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»։ Ֆուտբոլիստը հրաժեշտի նամակ է հղել Չարենցավանը ներկայացնող թիմի երկրպագուներին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Վան» ակումբին համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալություն նաեւ երկրպագուներին թիմին անմնացորդ երկրպագելու համար։ «Վանում» եմ եղել գրեթե ակումբի ստեղծման օրվանից։ Հաճելի էր լինել «Վանի» կազմում եւ օգնել թիմին թե՛ խաղադաշտում եւ թե՛ խաղադաշտից դուրս։ Հաջողություն եմ մաղթում ակումբին հետագա գործունեության ընթացքում եւ սրտանց ցանկանում 2021-22 թվականի գավաթի խաղարկությունում հաղթող ճանաչվի «Վանը» եւ գավաթը ուղեւորվի Չարենցավան։ Պատիվ էր լինել «Վանի» ավագը»,- գրել է Ոսկանյանը։
























































