Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան կարիերան կշարունակի MLS-ի «Լոս Անջելես Գելեքսիում»: Այս ամսին հայտնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա բրազիլացին վարձավճարով հանդես կգա մինչև 2022 թվականի ամառ, որից հետո 2 տարվա պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսից Կոստան վարձավճարով հանդես է գալիս «Գրեմիոյում»։ Բրազիլիայի առաջնության ավարտված մրցաշրջանում նա անցկացրել է 26 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։