Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան շուտով կլքի «Գրեմիոն», որի կազմում հանդես է գալիս վարձավճարով, հայտնում է մարզական լրագրող Նիկոլո Շիրան։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կարիերան Բրազիլիայում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում և MLS-ում շարունակելու տարբերակներ ունի:
Կոստան «Գրեմիոյի» սան է և 2008-2009 թվականներին հանդես է եկել այս թիմում, որտեղից հետո տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»։
Բրազիլիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը անցկացրել է 26 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։