«Յուվենտուսի» վինգեր Դուգլաս Կոստան, ով վարձավճարով խաղում է «Բավարիայում», համաձայնվել է պայմանագիր կնքել «Գրեմիոյի» հետ, հաղորդում է globoesporte-ն: Կողմերը պայմանագիր կստորագրեն 2,5 տարի ժամկետով` այն ևս վեց ամսով երկարացնելու հնարավորությամբ: Այժմ տրանսֆերը պետք է հաստատի «Յուվենտուսը», որի հետ Դուգլաս Կոստան պայմանագիր ունի մինչև 2022-ի ամառը:
Հոկտեմբերին «Բավարիան» վարձակալել էր 30-ամյա բրազիլացուն: Դուգլաս Կոստան վերջին երեք ամիսներին չի խաղացել ոսկորի կոտրվածքի պատճառով: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 22 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:
Դուգլաս Կոստան իր կարիերան սկսել է «Գրեմիոյում», որից հետո տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»: 2015-ին «Բավարիան» նրա տարնսֆերը գնել է 30 միլիոն եվրոյով, իսկ երեք տարի անց «Յուվենտուսը» ձեռք է բերել նրա իրավունքները 40 միլիոնով: