Չարենցավանի «Վանը» հայտարարել է ևս մեկ ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու մասին։
Այս անգամ հեռացողը կիսապաշտպան Վահագն Այվազյանն է, տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը։
«Շնորհակալություն ենք հայտնում նրան ակումբում կատարած մեծ աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Այվազյանը «Վանի» կամզում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

























































