Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրիին: Այս մասին հայտնի է դարձել իսպանական մամուլին։ Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը պլանավորել է այս տարվա ամռանը։
Գնաբրիի և «Բավարիայի» միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Transfermarkt-ը 26-ամյա գերմանացուն գնահատում է 70 միլիոն եվրո:
Գնաբրին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։