«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել հարձակվողական ոճի կիսապաշտպան Մանվել Ահարոնյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է Ռուսաստանում՝ հանդես գալով «ԲՄԱ-Խաբարովսկ», «Չեռնոմորեց», «Սմենա» և «Լուկի-Էներգիա» թիմերում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 5-ական գոլի և ասիստի հեղինակ:
Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։